Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

1.Ինչ է բնութագրում ուժը:
 Ուժը մարմինների փոխազդեցության բնութագիրն է:

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):
1 Ն -ն այն ուժն է, որը 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1վ -ում փոխում է 1մ/վ -ով։

3.Ինչպիսի մեծություն է ուժը:
Ուժը բնութագրվում է մեծությամբ և ուղղությամբ, հետևաբար, այն վեկտորական մեծություն է:

4.Որ ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար:
Այն մեծությունները որոնք ունեն ուղղությունկոչվում են վեկտորական, իսկ այն մեծությունները որոնք ունեն միայն թվային արժեքկոչվում են սկալյար մեծություններ:

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված:
Ուժի ազդեցության արդյունքը կախված է արագությունից, տիեզերական ձգողության ուժից և այլն։

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով:
Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները փոխազդում են տիեզերական փոխազդեցության ուժով: Լուսնի փոխազդեցության հետևանքով տեղի են ունենում մակընթացություններ և տեղատվություն, Մոլորակներն են Արեգակի շուրջը պտտվում նրա ձգողության հետևանքով:

7.Ինչից է կախված տիեզերական  ձգողության ուժը:
Տիեզերական  ձգողության ուժը կախված է մարմինների միջև հեռավորությունից։

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը:
F=m⋅g

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ55 -ից մինչև էջ 62

Լուծել հետևյալ խնդիրնեը

1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:
F=m⋅g
F=2000×9,8=19600

3.Հաշվել ջրի զանգվածը,եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:

F=90Ն
g=9,8
m=F/g=90:9,8=9,1


Leave a comment

Blog at WordPress.com.

Design a site like this with WordPress.com
Get started