Ինքնաստուգում բանավոր

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը
Ֆիզիկա նշանակում է բնություն, որը առաջացել է հուներեն ֆյուզիս բառից։

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի հիմնական խնդիրը բացատրելն է աշխարհում տեղի ունեցող երևույթները։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում է բնությունը և այնտեղ տեղի ունեցող երևույթները։

4.քննարկել  ինչ է բնությունը
Բնությունը մեզ շրջապատող աշխարհն է։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով
Երևույթ, որը տեղի է ունենում մեզ շրջապատող աշխարհում։

6.ինչ է նյութը։
Նյութը այն է, ինչից ֆիզիկական մարմինները կազմված են։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային, միջուկային։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:
Ֆիզիկական մարմինը մեզ շրջապատող ամեն ինչն է։

9.ինչ է մատերիան
Մատերիան այն է, ինչից ամեն ինչ կազմված է։

10.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Դիտելով և փորձեր կատարելով։

11.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից
Ի տարբուրություն պասիվ դիտմանը, փորձի ժամանակ մարդը ավելի ակտիվ է և կարող է բազմաթիվ անգամ կատարել։

12․Ինչ է վարկածը։
Վարկածը գիտական ենթադրություն է։

13․Ինչ է օրենքը։
Այն ենթադրությունն է, որը հաստատված ու ճիշտ է համարվում։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծություն նշանակում է համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդուված է որպես միավոր։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք
Հիմնականում երկարությունը չափում են մետրով, բայց ուրիշ միավորներ էլ կան, օրինակ՝ միլիմետր, սանտիմետր, դեցիմետր, կիլոմետր և այլն։
Երկարություն չափելու գործիքը չափերիզն է և քանոնն է։

16.Ինչ է չափիչ սարքի սանդղակ
Չափիչ սարքի վրայի գծիկները և թվերը։

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը։

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը։

20.Ինչից է կախված չափման սխալը
Կախված է բաժանման արժեքից։

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Մարմնի դիրքի տեղափոխումը ուրիշ մարմինների նկատմաբ։

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմնի շարժումը։

23.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափսերը տվյալ իրավիճակում կարելի է անտեսել։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ
Այն գիծը, որով շարժվում է մարմինը։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի այն մասը, որը մարմինն անցնում է որոշակի ժամանակահատվածում։

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Ի տարբերություն հետագծի ճանապարհն ունը երկարություն, որը անցնում են որոշակի ժամանակում։

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Հավասար ժամանակում հավասար ճանապարհը անցնել։

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհը անցած ժամանակամիջոցի հարաբերությունը։ V=S:t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
կմ/ժ, մ/վ, մղոն/ժ

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը, եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը, գրել բանաձևը
S=V x t

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը, գրել բանաձևը:
t=S:V

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում
Եթե մարմնի վրա ոչ մի մարմին չի ազդում, ուրեմն դա շարժվում է ուղղագիծ հավասարաչափ։

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա
Եթե մարմնի վրա ոչ մի մարմին չի ազդում ուրեմն դա շարժվում է ուղղագիծ հավասարաչափ, որը կոչվում է իներցիա։

34․Ինչու՞ է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից
Շարժվող ավտոբուսից դուրս ցատկելու ժամանակ դուք ունենում են նույն արագությունը, ինչ ավտոբուսը, և երբ հարվածեք գետնին, ձեր մարմինը շարունակելու է իներցիայով շարժվել առաջ, և դուք սայթաքելու եք ու ընկնեք։


Leave a comment

Blog at WordPress.com.

Design a site like this with WordPress.com
Get started