Կայծակ

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչպես է առաջանում կայծակը: ի՞նչ է որոտը:

Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մասնիկները մոտեցնելիս առաջանում է կայծակ: Որոտը ձայնային ալիք է, որը առաջանում է կայծային պարպման ժամանակ

2.Ի՞նչ է շանթարգելը, և ի՞նչպես է այն շինանյութերը պաշտպանում կայծակի հարվածից:

Շենքը կայծակի հարվածից պաշտպանում են շանթարգելների օգնությամբ: Շանթարգելը երկաթյա ձող է, որին ամրացնում են շինության պատի երկայնքով: Ձողի սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է: Ձողի ստորին մասին պղնձյա թիթեղ է, որը թաղված է հողի մեջ: Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շաթարգելի միջով անցնում են հողի մեջ և շինությունը մնում է անվնաս:

3.Երկրի մակերևույթի վրա, ո՞ր առարկաներին է կայծակը ավելի հաճախ հարվածում:

Կայծակն առավել հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր սլացող առարկաներին: Օրինակ՝ միայնակ շենքերին, ծառերին, կենդանիներին, մարդկանց և այլն

4.Կայծակի ժամանակ ի՞նչպես պետք է վարվեք, եթե հաըտնվել եք բաց տարածքում:

Եթե կայծակի ժամանակ հայտնվել եք բաց տարածքում, պետք է հեռու մնաք երկնասլաց առարկաներից: Չի կարելի պառկել, որովհետև կարող եք տուժել գետնի էլեկտական դաշտից: Կանգնած ճամանակ էլ կայծակի անմիջական հարվածի հավանականությունը շատանում է: Այդ պատճառով ամենալավ կեցվածքը ոտքերն իրար մոտ կքանցտելն է:


Leave a comment

Blog at WordPress.com.

Design a site like this with WordPress.com
Get started