Երկու հազար քսաներկու թվական, օր՝ հունվարի տասներկու, օրվա ամփոփում

Արդեն 2022 թվականի տասներկուերորդ օրն է, և արդեն երեք օր է, ինչ ինձ հարազատ դարձած կրթահամալիրը վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ կրթահամալիրում տիրում է ջերմ և աշխույժ մթնոլորտ։

Կրթահամալիրյան օրս սկսել եմ հետևելով ավագների ընդհանուր պարապմունքին, որը անցավ շատ կազմակերպված և գեղեցիկ։ Հաջորդիվ սկսվեց ինձ համար ամենահաճելի և սպասված դասը՝ պարուսուցում, որի ժամանակ մեզ հյուր եկան ավագ <<սեբաստացիները>>, և մենք բոլորով համախմբված և ուրախ պարեցինք հայկական ժողովրդական ԳՅՈՎԸՆԴ (ԳՅՈՆԴ) պարը՝ ուրախ բացականչելով ՀԵ՜Յ։ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B5%D5%B8%D5%B6%D5%A4

Սիրում եմ պարել, այդ ժամանակ ես լիցքաթափվում եմ և օրվա մյուս մասի համար հավաքում լիքը դրական էներգիա, անգամ երբ տանն եմ լինում, այդ օրերին էլ պարը իմ առօրյայի պարտադիր մասն է, որին մասնակից եմ դարձնում քույրերիս և եղբորս։

Պարելուց և լիցքաթափվելուց հետո եկավ մտավոր աշխատանք կատարելու ժամանակը։ Մենք մեր շատ սիրելի մաթեմատիկոս Լիանա Հակոբյանի հետ խաղացինք <<Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր>> խաղի մեր տարբերակը, որի ընթացքում հնչեցին բազմաթիվ հետաքրքիր հարցեր և պատասխաններ։

Իմ թիմը խաղի վերջում գրավեց երրորդ հորիզոնականը, քանի որ ունեինք ութ ճիշտ պատասխան։ Ուղեղի մարզումից հետո տեղափոխվեցինք բնության հետաքրքիր աշխարհ՝ բնագիտության առարկայի դասաժամն էր, և մենք մենք իրականացրեցինք <<Մեղրի որոկական անալիզ>> նախագիծը, որի վերաբերյալ մոտ օրերս իմ բլոգում կներկայացնեմ ստացածս հետաքրքիր տպավորություններս։

Էլ ինչ ճամբարային օր առանց ազատ ժամի, որը մեզ հնարավորություն է տալիս սնվելու և շփվելու ընկերների հետ, իմիջալիոց, իմ ընկերները ամենալավն են, իսկ ուտելիքը՝ համեղ և սննդարար։ Կրթահամալիրյան օրս ավարտեցի բարձր տրամադրությամբ և նոր գիտելիքներով, որին հաջորդեցին նկարչության և սոլֆեջիոյի պարապմունքներս։

Իմ՝ Զոյա Այվազյանիս, օրը սկսվեց իր հարազատ կրթահամալիրում, որի համար շնորհակալ եմ իմ ջոկատավար ընկեր Լիանային։ Օրս ավարտվեց ընտանիքիս ջերմ միջավայրում քույրերիս և եղբորս հետ՝ ուրախ և զվարթ։

Ես շատ ուրախ եմ և երջանիկ, սպասում եմ նոր հետաքրքիր օրվան։ Բարին ընդ ձեզ։

Գուստավ Կլիմտ <<Մայրը և երեխան>>

Leave a comment

Blog at WordPress.com.

Design a site like this with WordPress.com
Get started