Կարդում ենք Տերյան / Նախագիծ

Նախագծի ժամկետը`փետրվարի 1-ից մարտի 13-ը
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանական նամականի
Տրիոլետներ,
Ոսկե հեքիաթ ժողովածու
Ակնկալվող արդյունքը`աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ:

Առաջադրանքներ:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2-ական բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:
Դիտել Տան մեծը հաղորդումը
Վահան Տերյան

Տրիոլետ

Ողբյուրը

Հրով արթնացած սիրտս,
Սիրտս բացված հրավարդ.
Լի՛ց քո կրակը զվարթ
Հրով արթնացած սիրտս։
Քո դեմ երկյուղած սիրտս
Կիզիր, որսկան հպարտ,
Հրով արթնացած սիրտս,
Սիրտս բացված հրավարդ:

Ինչ է տրիոլետը

Տրիոլետ (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio – «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։ Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։ 17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը։ 


Leave a comment

Blog at WordPress.com.

Design a site like this with WordPress.com
Get started